Մոուրինյո. Միայն գողերն են բողոքում VAR համակարգից

09:38 22.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումներում VAR-ի ներդրման մասին:

«Միայն գողերն են բողոքում տեսախցիկների տեղադրումից», - հայտարարել է Ժոզե Մոուրինյոն:

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» բաց թողեց «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակը՝ Գաբրիել Ժեզուսի վերջին գոլը VAR-ի օգնությամբ չեղարկելու պատճառով: Խաղից հետո բրազիլացին աղբ է անվանել համակարգը, իսկ Գյունդոգանը և Դե Բրույնեն կոչ են արել վերանայել ֆուտբոլի կանոնները:

VAR-ը Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում հայտնվել է 2019/20 մրցաշրջանի մեկնարկից։ Անցած տարի համակարգը կիրառվել է միայն որոշ գավաթային հանդիպումների ժամանակ։

Share |

Լրահոս

Loading...