Յովիչ. Իմ վարձակալության շուրջ խոսակցությունները անհեթեթություններ են

12:07 22.08.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Լուկա Յովիչը հարցազրույց է տվել սերբական «Novosti» հանդեսին ու հերքել է իր՝ այլ ակումբ վարձակալական հիմունքներով տեղափոխվելու լուրերը: 

«Զիդանը ի սկզբանե հավատացել է ինձ ու մեր համատեղ աշխատանքի ընթացքում այդ հավատը չի մարել: Ես ամեն օր սովորում եմ նրանից, չէ՞ որ նա ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողներից ու մարզիչներից մեկն է:

Վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվելու լուրերը անհեթեթություններ են: Դա ուղղակի ծիծաղ է առաջացնում ինձ մոտ: Ես գիտեմ, որ հենց մեկնարկից չեմ խաղալու ամեն խաղում 90 րոպե, բայց պատրաստ եմ շատ աշխատել այդ նպատակին հասնելու համար»,-նշել է Յովիչը:

Հիշեցնենք, որ որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Զինեդին Զիդանը դժգոհ է Լուկա Յովիչի խաղից և ցանկանում է նրան վարձակալությամբ այլ ակումբ ուղարկել: 

Share |

Լրահոս

Loading...