Յուվենտուսը ցանկանում է ավելի շուտ սկսել առաջնության խաղերը

15:42 22.08.2019

«Յուվենտուսը» ցանկանում է, որ Սերիա Ա-ի հանդիպումները սկսվեն ավելի վաղ՝ Ասիայում հեռուստադիտողների լսարաննն ավելացնելու համար։

Սերիա Ա-ի բոլոր խաղերը առաջին երկու տուրերում սկսվում են տեղական ժամանակով 18:00-ից ոչ շուտ: Այդ ժամանակ Պեկինում արդեն կեսգիշեր է: 3-րդ տուրից հետո մեկ հանդիպում տեղի կունենա կիրակի՝ ժամը 12:30-ին, իսկ հաջորդը՝ շաբաթ օրը՝ ժամը 15:00-ին: «Յուվենտուսը» հղում է անում ԱՊԼ-ի և Լա Լիգայի փորձին, որոնք փոխել են խաղը սկսելու ժամանակը՝ ասիական լսարանին հարմարվելու համար։ Ակումբը կարծում է, որ այդ քայլը կօգնի Իտալիայի առաջնությանն ավելի շատ ուշադրություն գրավել և մրցել առաջատար ֆուտբոլային առաջնությունները հետ՝ ներգրաված լսարանի թվով:

«Մենք պետք է հավասարակշռություն գտնենք իտալական և միջազգային լսարանի միջև։ Հարցը վերաբերում է ոչ միայն հեռարձակումներին, այլև իրավունքների ճիշտ բաշխմանը։ Այս իմաստով Սերիա Ա-ի և ԱՊԼ-ի միջև տարբերությունը հսկայական է: Դա շատ վաղեմի պատմություն է, որը հաճախ պատճառ է դարձել ակումբի և լիգայի միջեւ տարաձայնությունների», – ասել է «Յուվենտուսի» ֆինանսական տնօրեն Ջորջիո Ռիչին։

Այս տարի «Յուվենտուսը» Deloitte-ի վարկածով չի ընդգրկվել աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակում՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը: Իտալիայի չեմպիոնը հետ է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ակումբներից, որոնք նախորդ մրցաշրջանում զբաղեցրել են 1-6-րդ տեղերը: 

Share |

Լրահոս

Loading...