Նավասը ցանկանում է հեռանալ Ռեալից

13:05 22.08.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «արքայական» ակումբից: Այս մասին հաղորդում է Marca-ն: 

Կոստառիկացի դարպասապահը ցանկանում է կայուն խաղային ժամանակ ունենալ, բայց և հասկանում է, որ Զինեդին Զիդանը նախապատվությունը նոր մրցաշրջանում տալու է Տիբո Կուրտուային: «Ռեալը» արդեն սկսել է նոր դարպասապահի փնտրտուքները, ով կփոխարինի Նավասին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նավասի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրանսիական ակումբում գոհ չեն Ալֆոնս Արեոլայի ցուցադրած խաղից: 

Կեյլոր Նավասը հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2014 թվականից: 

 

 

 

Share |

Լրահոս

Loading...