Կոբյալկո. Տանը ոչ-ոքի խաղալու իրավունք չունեինք

21:57 22.08.2019

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Երևանում հաղթեց «Դյուդելանժին»:

Հանդիպումից հետո խաղի մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի ռուս ռմբարկու Անտոն Կոբյալկոն.

«Ծանրագույն հաղթանակ էր: Ի շնորհիվ երկրպագուների նման աջակցության բնավորություն ցույց տվեցինք: Մարզադաշտը մեզ առաջ էր մղում ու կարծում եմ՝ տրամաբանական գոլ խփեցինք: Ավելի շատ պահեր ունեինք, երկու անգամ էլ մեր հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Ցավալի է, որ գոլ բաց թողեցինք, սակայն սա ֆուտբոլ է»:

Երկրպագուների աջակցության ու խաղից հետո հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին խոսելիս Կոբյալկոն ասաց.

«Ամբողջ 90 րոպե երկրպագուների աջակցությունը զգացվում էր: Իրավունք չունեինք տանը թեկուզ ոչ-ոքի խաղալու: Շնորհակալություն նրանց նման աջակցության համար:

Շատ երջանիկ էինք, իհարկե, սակայն ամբողջ էներգիան թողել էինք խաղադաշում ու հանդերձարանում պարզապես մի փոքր աղմկել ենք և վերջ (ծիծաղում է-խմբ.)»:

Share |

Լրահոս

Loading...