Հանդիպումների ժամանակ Կոմպանին չի լինի Անդերլեխտի խաղացող մարզիչը

19:13 22.08.2019

«Անդերլեխտի» պաշտպան Վենսան Կոմպանին թիմի խաղերի օրերին հանդես չի գա խաղացող մարզչի կարգավիճակով։

Բելգիացին կկենտրոնանա ֆուտբոլիստի և թիմի ավագի պարտականությունների վրա։

«Կոմպանին խաղերի օրերին պետք է միայն խաղացող լինի։ Նա պետք է հնարավորություն ունենա խաղադաշտում կարգավորելու թիմի խաղը։ Ոչ ոք չի կասկածում, որ Վենսանը կարող է հիանալի կատարել իր աշխատանքը, բայց խաղերի ժամանակ նա պետք է պարզապես ֆուտբոլիստ լինի։

Օգնականներիս հետ ես կզբաղվեմ տակտիկական հարցերով»,- «Անդերլեխտի» մարզիչ Սեյմոն Դևիսի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Կոմպանին նախորդ մրցաշրջանի ավարտից հետո է տեղափոխվել «Անդերլեխտ», մինչ այդ նա հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում»։

Share |

Լրահոս

Loading...