ՉԼ. Կրասնոդարը ջախջախվեց Հունաստանում, այլ արդյունքներ (տեսանյութ)

00:57 22.08.2019

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կայանում են դիմակայությունների առաջին հանդիպումները:

«Կրասնոդարը», որը պայքարից դուրս էր թողել «Պորտուին», այս փուլում մրցում է «Օլիմպիակոսի» հետ: Առաջին խաղում հունական թիմը հաղթել է 4-0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ռանջելովիչը, մեկ անգամ էլ աչքի են ընկել Գերերոն և Պոդենսեն:

Զագրեբի «Դինամոն» էլ տանը խնդիրներ չի ունեցել «Ռոսենբորգի» հետ խաղում: Խորվաթական ակումբը հաղթել է 2-0 հաշվով:

Շվեյցարական «Յանգ Բոյզն» էլ տանը 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը «Ցրվենա Զվեզդայի» հետ:

Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին:

Share |

Լրահոս

Loading...