18-ամյա Կուբոն վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ

16:05 22.08.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն վարձավճարով մեկ մրցաշրջան կանցկացնի «Մալյորկայում», հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցել և շուտով կմիանա նոր թիմին։ Ավելի վաղ Կուբոն խաղացել էր «Բարսելոնայի» պատանեկան թիմերում: Հենց ճապոնացու տրանսֆերի պատճառով «Բարսելոնան» մի քանի տարի առաջ տրանսֆերային արգելքի էր «արժանացել», երբ 2009-2013 թվականներին ձեռք էր բերել մինչև 18 տարեկան 10 արտասահմանցի երիտասարդ խաղացողների, ինչը ՖԻՖԱ-ի կանոնների խախտում է:

2014-ին կատալոնական ակումբը պատժվել էր տրանսֆերնային 14-ամսյա արգելքով։ Սպասվում էր, որ ֆուտբոլիստը կվերադառնա Կատալոնիա, սակայն «Բարսելոնան» հրաժարվել էր տրանսֆերից՝ ֆուտբոլիստի պահանջները համարելով չափազանցված։ Հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը նրան առաջարկել է տարեկան 250 հազար եվրո աշխատավարձ։ «Ռեալում» նա տարեկան վաստակում է 1,2 միլիոն եվրո։

Share |

Լրահոս

Loading...