Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը նոր պայմանագիր կնքեց Լիվերպուլի հետ

23:25 22.08.2019

Անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր: Transfermarkt-ը գրում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականը:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 2017 թվականից է հանդես գալիս անգլիական ակումբում: Ավելի վաղ հանդես է եկել «Արսենալում» և «Սաութհեմփթոնում»:

Share |

Լրահոս

Loading...