Լուկակու. Ես, Պոգբան կամ Ալեքսիսը. Միշտ այս երեքս էինք մեղավոր ՄՅՈւ-ի վատ խաղի համար

10:43 22.08.2019

«Ինտերի» նորեկ Ռոմելու Լուկակուն դժգոհել է իր նախկին թիմից՝ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ նշելով, որ թիմի վատ մրցելույթների ժամանակ բոլորը մշտապես մեղադրում էին կամ իրեն, կամ Պոգբային, կամ էլ Ալեքսիս Սանչեսին: 

«Նրանք միշտ գտնում էին ինչ-որ մեկին մեղադրելու համար: Դա ես էի, Պոգբան, կամ էլ Ալեքսիսը: Նրանք միշտ մեղադրում էին մեզ երեքիս: Չեմ կարծում, որ նախորդ մրցաշրջանում ես միակ ֆուտբոլիստն էի, ով վատ էր խաղում: Թիմում բազմաթիվ խաղացողներ կային, ում կարելի էր մեղադրել»,-Լուկակուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: 

Լուկակուն նաև հավելել է, որ մրցաշրջանի ավարտին հասկացել է, որ չի կարող շարունակել ՄՅՈւ-ի մի մասը կազմել, այդ իսկ պատճառով մտածել է ակումբը փոխելու մասին: 

Հիշեցնենք, որ «Ինտերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 75 միլիոն ֆունտի դիմաց ձեռք բերեց Ռոմելու Լուկակուին: 

Share |

Լրահոս

Loading...