Մոուրինյուն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

15:26 22.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ի լրագրող Ռոբին Բեյները, պորտուգալացի մասնագետը կարող է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին: Լրագրողի փոխանցմամբ՝ Տուխելը մեծ ճնշման տակ է ՊՍԺ-ի՝ Լիգա 1-ում վատ մեկնարկից հետո: 

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյուն արցունքներն աչքերին Sky Sports-ի եթերում նշել էր, որ կարոտում է ֆուտբոլը ու մարզչական կյանքը: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային երկու տուրերում ՊՍԺ-ն երեք միավոր է վաստակել: Երկրորդ տուրում փարիզցիները պարտվել են «Ռենին»: 

Share |

Լրահոս

Loading...