Նապոլիում որոշել են, թե ում ձեռք կբերի ակումբը Իկարդիի տրանսֆերի ձախողման դեպքում

11:08 22.08.2019

«Նապոլին» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կանի ամեն բան նոր հարձակվող ձեռքբերելու համար: 

Իտալական ակումբում որոշում են կայացրել, թե ում ձեռք կբերի ակումբը, եթե չկայանա Մաուրո Իկարդիի տեղափոխությունը: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Sky Sports Italia-ին, եթե «Նապոլին» չկարողանա գնել Իկարդիին, ապա ակումբը քայլեր կձեռնարկի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Լյորենտեին գնելու համար, ով ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի: 

Հաղորդվում է, որ Իկարդին մերժել է «Նապոլի» տեղափոխվելու առաջարկը՝ չնայած նրան, որ ակումբը 65 միլիոն եվրո էր առաջարկել նրա համար: 

Արգենտինացի հարձակվողը մտադիր է տեղափոխվել «Յուվենտուս» կամ էլ մնալ «Ինտերում» ևս կես տարի: 

Share |

Լրահոս

Loading...