ՊՍԺ-ն տուգանվել է երկու հազար եվրոյով Նեյմարի հասցեին երկրպագուների վիրավորական պահվածքի համար

10:16 22.08.2019

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն պատժել է «Պարի Սեն Ժերմենին» Լիգա 1-ի առաջին տուրում «Նիմի» դեմ խաղում (3-0) պահվածքի համար: 

Փարիզյան ակումբի երկրպագուները երկու պաստառ էին բերել ստադիոն, որոնցից մեկի վրա գրված էր «Նեյմա՛ր, հեռացի՛ր»: Բացի այդ երկրպագուները խաղի ընթացքում հայհոյախառն արտահայտություններ էին բղավում բրազիլացի հարձակվողի հասցեին: ՊՍԺ-ն տուգանվել է երկու հազար եվրոյով: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի համար առաջարկով հանդես է եկել Մադրիդի «Ռեալը»: «Սերուցքայինները» 100 միլիոն եվրո են առաջարկել բրազիլացու համար, ինչպես նաև գործարքի մեջ ցանկացել են ներառել Գարեթ Բեյլին, Խամես Ռոդրիգեսին և Կեյլոր Նավասին: 

ՊՍԺ-ն Լիգա 1-ի երկու տուրերից հետո երեք միավոր է վաստակել: Թոմաս Տուխելի թիմը մեկ հաղթանակ ու մեկ պարտություն ունի: 

Share |

Լրահոս

Loading...