Անվերջ սագայի թվացյալ վե՞րջը. Ռեալի ներկայացուցիչները մեկնել են Փարիզ

17:02 22.08.2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվանալ Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարում: «Արքայական» ակումբը, կարծես թե, առաջ է անցել իր երկու հիմնական մրցակիցներից՝ «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»: Վերջին մի քանի ժամերի ընթացքում համաշխարհային մամուլը նորովի ողողվել է Նեյմարի Մադրիդ տեղափոխվելու լուրերով: 

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ 27-ամյա բրազիլացու հավանական տեղափոխությունը քննարկելու համար: Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր նախատեսված են մի քանի հանդիպումներ կողմերի միջև, որը կարող է դրական ազդեցություն ունենալ Նեյմարի տեղափոխությանը «Ռեալ»: Չեմպիոնների լիգայի 13-ակի հաղթողները վստահ են, որ սա իրենց շանսն է այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն մերժեց «Բարսելոնայի» արված բոլոր առաջարկները: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է կլորիկ գումար վճարել Նեյմարի համար ու գործարքի մեջ ներառել Կեյլոր Նավասին և ևս երկու ֆուտբոլիստների: 

Հաղորդվում է, որ Նեյմարի վերադարձը «Բարսելոնա» ձախողվել է, քանզի կողմերը վատ հարաբերություններ ունեն միմյանց հետ Մարկո Վերատիի, Ադրիան Ռաբյոյի և Իվան Ռակիտիչի տրանսֆերների ձախողման պատճառով: 

Share |

Լրահոս

Loading...