100 միլիոն եվրո +3 ֆուտբոլիստ. ՊՍԺ-ն մերժել է Ռեալի առաջարկը

09:31 22.08.2019

Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին գնելու համար հանդես է եկել առաջարկով: Փարիզյան ակումբը, սակայն, մերժել է «արքայական» ակումբի բավականին տպավորիչ առաջարկը: 

Ինչպես տեղեկացնում է L'Equipe-n, մադրիդյան կողմը պատրաստ է եղել 27-ամյա բրազիլացու համար վճարել 100 միլիոն եվրո, ինչպես նաև հրաժարվել թիմի երեք ֆուտբոլիստներից՝ Կեյլոր Նավասից, Խամես Ռոդրիգեսից և Գարեթ Բեյլից: Ամեն դեպքում «Պարի Սեն Ժերմենը» մերժել է «սերուցքայինների» առաջարկը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի նկատմամբ հետաքրքրությունը փարիզյան ակումբի կողմից աճել է այն բանից հետո, երբ թիմը Լիգա 1-ի երկրորդ տուրում 1-2 հաշվով զիջել էր «Ռենին»: 

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ խաղից հետո (3-1) հայտարարել էր, որ Գարեթ Բեյլը մնում է ակումբում: 

Share |

Լրահոս

Loading...