Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան կընտրի մոլորակի լավագույն մարզիկներին

16:45 22.08.2019

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան կհայտարարի ընթացիկ մրցաշրջանի լավագույն մարզիկների անունները կազմակերպության գլխավոր ասամբլեայում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Դոհայում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան նախաօլիմպիական տարում ավանդաբար պարգևներ է հանձնում այն մարզիկներին, որոնք լավագույն արդյունքներն են ցույց տվել հինգ մայրցամաքային ասոցիացիաների կողմից անցկացվող մրցումներում: Հին աշխարհի լավագույն մարզիկին կընտրի ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի անդամներից կազմված ժյուրին։ Այս հեղինակավոր մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում ընդգրկվել են 5 կանայք և նույնքան տղամարդ:

Բանգկոկում կայացած առաջին հանդիսավոր արարողության ժամանակ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի «Ակնառու նվաճումների համար» մրցանակը ստացել է սպորտային մարմնամարզության 9-ակի օլիմպիական չեմպիոն, ՄՕԿ-ի արծաթե օլիմպիական շքանշանի ասպետ Լարիսա Լատինինան:

Share |

Լրահոս

Loading...