Ռեալը Նավասին փոխարինող է գտել

17:41 22.08.2019

Մադրիդի «Ռեալը» ակտիվացել է տրանսֆերային շուկայում: «Արքայական» ակումբը նոր դարպասապահ է փնտրում, քանի որ թիմից կարող է հեռանալ Կեյլոր Նավասը: 

Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, գլխավոր թեկնածուներից մեկը «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան է: Իսպանացի դարպասապահը 2018 թվականից հանդես է գալիս «ռոսոներիների» կազմում: Ռեյնան 36 տարեկան է: 

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահներ Անդրեյ Լունինը և Լուկա Զիդանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել են «Վալյադոլիդ» և «Ռասինգ»՝ համապատասխանաբար: 

Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալից», քանի որ չունի տեղ թիմի մեկնարկային կազմում: Զինեդին Զիդանը նոր մրցաշրջանում վստահելու է Տիբո Կուրտուային: Հավելենք, որ կոստառիկացու ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»: 

Share |

Լրահոս

Loading...