Պետրոս Ավետիսյան. Շատ կարևոր գործ ունենք անելու Լյուքսեմբուրգում

22:16 22.08.2019

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթեց «Դյուդելանժին»:

Վարդան Մինասյանի թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հանդիպումից հետո խաղի մասին իր կարծիքը հայտնեց Պետրոս Ավետիսյանը.

«Իհարկե, հաղթանակը միշտ էլ հաճելի է: Թիմում տրամադրությունը շատ լավ է: Կարելի է ասել, որ գործի կեսն արել ենք, սակայն չի կարելի ուշադրությունը մի վայրկյան թուլացնել: Դեռևս շատ կարևոր գործ ունենք անելու Լյուքսեմբուրգում: Տանը 2-1 հաշվով հաղթելը վտանգավոր է և պետք է մեծ կենտրոնացվածությամբ մոտենանք պատասխան խաղին:

Իր խաղի մասին խոսելիս Ավետիսյանը նշեց.

«Կարծում եմ՝ կարևորն այն է, որ թիմը հաղթել է: Ունեի շատ լավ հնարավորություն, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: Օգոստոսի 25-ին առաջնության խաղ պետք է անցկացնենք, որից հետո Լյուքսեմբուրգում պետք է իրականացնենք ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ ազգի երազանքը:

Հանդերձարանում էլ շատ լավ տրամադրություն էր, սակայն հասկանում ենք, որ մի փոքր զուսպ պետք է լինենք, քանի որ դեռ պետք է կատարենք գործի կեսը»:

Share |

Լրահոս

Loading...