Պողոս Գալստյան. Վստահություն կար, որ այսօր հաղթելու էինք

21:43 22.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» մրցում է «Դյուդելանժի» հետ:

Դիմակայության առաջին խաղում երևանյան թիմը հաղթել է 2-1 հաշվով: Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գլաստյանը.

«Կարելի է ասել, որ սպասում էի հաղթանակի: Տեսնում էի, թե ինչպես են մեր մարզիչները պատրաստում թիմին, ինչպիսի տրամադրությամբ են նրանք դուրս գալիս դաշտ: Վստահություն կար, որ այսօր հաղթելու էինք ու տոն էինք պարգևելու մեր երկրպագուներին: Կարծում եմ՝ տոնը ստացվեց»,- ասել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին:

Share |

Լրահոս

Loading...