Marca. Ռակիտիչը կմնա Բարսելոնայում

20:14 22.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա կատալոնական ակումբից։ Այս մասին գրում է Marca-ն։

Այս շաբաթվա ընթացքում 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը փորձել է գնել «Յուվենտուսը», սակայն «Բարսելոնան» մերժմամբ է պատասխանել։ Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը»։

Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ Ռակիտիչն ակումբը փոխելու մտադրություն չունի և ցանկանում է մնալ կատալոնացիների շարքերում մինչև պայմանագրի ավարտը՝ 2021 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Իվան Ռակիտիիչը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբային մակարդակում մասնակցել է 54 հանդիպման, դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...