Պաշտոնական․ Ռեալի կիսապաշտպանը վարձակալությամբ տեղափոխվեց Մալյորկա

18:15 22.08.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մալյորկա»։

Այս մասին տեղեկանում ենք «Մալյորկայի» պաշտոնական կայքից։

Կուբոյի վարձակալությունը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Արդեն վաղը 18-ամյա ճապոնացին կսկսի մարզվել «Մալյորկայի» կազմում։

Հիշեցնենք, որ Կուբոն, ով եղել է նաև «Բարսելոնայի» համակարգում, Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամռանը։

Share |

Լրահոս

Loading...