ՊՍԺ-ն պատրաստ է Նեյմարին վաճառել Ռեալին, Բարսելոնային՝ ոչ

23:20 22.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է քննարկման թեմա լինել համաշխարհային մամուլում:

Այսօր տեղեկություն ստացվեց, որ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները ժամանել են Փարիզ՝ ֆուտբոլիստի ու ակումբի ղեկավարության հետ բանակցություններ վարելու:

El Chiringuito TV-ն նոր տեղեկություն է հրապարակել: Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն պատրաստ է խաղացողի տրանսֆերը վաճառել «Ռեալին», իսկ «Բարսելոնային»՝ ոչ:

Նշվում է, որ մադրիդցիների ու ՊՍԺ-ի միջև բանակցությունները դեռևս հաջող են ընթանում:

Share |

Լրահոս

Loading...