Ռիվալդոն խոսել է Բարսելոնայում Կոուտինյոյի անհաջողության պատճառների մասին

15:35 22.08.2019

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է կատալոնական ակումբում կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի անհաջող ելույթի պատճառների մասին: Օրեր առաջ հայտարարվել էր Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխվելու մասին։ Գերմանական ակումբը բրազիլացուն վարձակալելու համար վճարել է 8,5 միլիոն եվրո։ Համաձայնագրում նաև նշված է 120 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու տարբերակը։

«Ես միշտ համարել եմ, որ Կոուտինյոն ունի բոլոր հնարավորությունները «Բարսելոնայում» հաջողության հասնելու համար։ Ես մի փոքր հիասթափված եմ, որ նրան չհաջողվեց դրսևորել իրեն և ամուր տեղ զբաղեցնել հիմնական կազմում։ Հնարավոր է, որ նա կորցրեց վստահությունը և դադարեց իրեն երջանիկ զգալ «Բարսելոնայում»: Այդ պատճառով էլ նախընտրեց տեղափոխվել մեկ այլ մեծ ակումբ, որպեսզի փորձի վերադառնալ այն մակարդակին, որը նա ցուցադրել էր «Լիվերպուլում»։

Հեշտ չէ տեղ գտնել թիմում, որտեղ բոլոր դափնիները հասնում են Լիոնել Մեսսիին։ Աշխարհում կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են խաղալ նման պայմաններում։ Կոուտինյոն համբերություն չուներ այդ թիմում տեղ գտնելու համար։ Մեսսին թիմի առաջատարն է և աստղը: Արգենտինացին այս մակարդակով հանդես կգա ևս երեք կամ չորս տարի: Մյուս խաղացողներին դժվար կլինի ներդնել իրենց առավելագույնը Մեսսիի ներկայության դեպքում», - լեգենդի խոսքերը փոխամցում է Fox Sports Asia-ն:

Share |

Լրահոս

Loading...