Ռունին արմունկով հարվածի համար 2-րդ կարմիր քարտն է ստացել MLS-ում (տեսանյութ)

10:35 22.08.2019

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հեռացվել է MLS-ի «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում (1-2):

33-ամյա անգլիացին 24-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել մրցակցի կիսապաշտպան Քրիստիան Կասերեսի դեմքին արմունկով հարվածելու համար՝ անկյունային հարվածի ժամանակ: Մրցավարը որոշում է կայացրել Ռունիին հեռացնել VAR համակարգից օգտվելուց հետո։ Սա հարձակվողի արդեն երկրորդ կարմիր քարտն է ընթացիկ մրցաշրջանում։ 

Share |

Լրահոս

Loading...