ՄՅՈւ-ն 36 միլիոն ֆունտ կվճարի Սանչեսին, եթե նա տեղափոխվի Ինտեր

12:19 22.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է 36 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալ «Ինտեր» տեղափոխվելու դեպքում, հաղորդում է Daily Mail-ը:

Ակումբները քննարկում են խաղացողի մեկ տարվա վարձակալության հարցը։ «Ինտերը» հույս ունի տեղափոխության գործարքը ավարտին հասցնել մինչև շաբաթվա վերջ: Բացի այդ, ենթադրվում է, որ վարձակալական պայմանագրում նշված կլինի խաղացողի հետգնման տարբերակը։

«Ինտերը» Սանչեսի հետ մշտական պայմանագիր կնքելու դեպքում պատրաստ է նրան առաջարկել շաբաթական ընդամենը 150 հազար ֆունտ ստերլինգ։ Այժմ Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական 500 հազար ֆունտ է վաստակում և չի ցանկանում նման ցածր աշխատավարձ ստանալ։ Այսպիսով, Սանչեսի՝ «Ինտեր» տեղափոխվելու համաձայնագրում կարող է ներառվել կետ, համաձայն որի «կարմիր սատանաները» երկու մրցաշրջանների ընթացքում ֆուտբոլիստին կվճվարեն աշխատավարձի մնացած մասը։ Ընդհանուր գումարը կկազմի 36 միլիոն ֆունտ ստերլինգ:

Share |

Լրահոս

Loading...