Սուարեսը ցանկանում է կարիերան ավարտել Բեքհեմի թիմում

09:22 22.08.2019

«Ինտեր Մայամին» նախկինի պես մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսին։

32-ամյա ուրուգվայցին դեմ չէ կարիերան ավարտել Դևիդ Բեքհեմի ակումբում, որը 2020 թվականից կսկսի ելույթները ամերիկյան MLS-ում: Կատալոնական «Բարսելոնայի» որոշ աղբյուրներ նույնիսկ կարծում են, որ Սուարեսը դիտարկում է օվկիանոս տեղափոխվելու հնարավորությունը արդեն հունվարին կամ հաջորդ ամռանը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

«Ինտեր Մայամին» Սուարեսին առաջարկում է 4 տարվա պայմանագիր շահավետ ֆինանսական պայմաններով։ Հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան ակումբը արդեն 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ:

Share |

Լրահոս

Loading...