Twitter-ը ռասիզմի պատճառով կհետևի սևամորթ ֆուտբոլիստների հաշիվներին

14:12 22.08.2019

Twitter-ը կհետևի 50 լավագույն սևամորթ ֆուտբոլիստների հաշիվներին՝ սոցիալական ցանցերում ռասիզմի դեմ պայքարելու նպատակով: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում բազմաթիվ վիրավորանքներ են հնչել Պոլ Պոգբայի հասցեին՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում 11-մետրանոց հարվածը չիրացնելու պատճառով:

Անցած մրցաշրջանում շատ ֆուտբոլիստներ 24 ժամով բոյկոտում էին Twitter-ը, ինչի պատճառով սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է փոխել իր քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է The Times-ը, ավելի ակտիվ մոտեցում կձեռնարկվի ռասիզմի դեմ պայքարին, որը կներառի 50 հայտնի սևամորթ ֆուտբոլիստների հաղորդագրությունների կանոնավոր ստուգում:

Ավելի վաղ Twitter-ը ռասիստական և վիրավորական թվիթները հետաքննում էր միայն այն դեպքում, եթե դրանց մասին հաղորդվում էր: 

Share |

Լրահոս

Loading...