Ռոդիկը՝ US Open-ի ֆավորիտների մասին․ Կասկածյալները նույնն են

18:57 22.08.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Ռոդիկը նշել է, թե ում է համարում ԱՄՆ-ի բաց առաջնության ֆավորիտ։

Հիշեցնենք, որ US Open-ը մեկնարկելու է օգոստոսի 26-ին։

«Այժմ կանխատեսումներ անելը հեշտ չէ։ Միշտ էլ ցանկանում ես նախ սպասել վիճակահանությանը, ապա կանխատեսումներ անել։ Տարօրինակ է, բայց 10 տարի առաջ էլ նույն զգացողություններն ունեի, ինչպես հիմա․ կասկածյալները չեն փոխվել՝ Ռոջեր, Ռաֆա և Նովակ։

Այս անգամ ավելի շատ մտածում եմ, որ Նովակը կդառնա չեմպիոն»,- Ռոդիկի խոսքը մեջբերել է Metro-ն։

US Open-ի տղամարդկանց մրցաշարի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարի չեմպիոնուհին Նաոմի Օսական է։

Share |

Լրահոս

Loading...