Ուիլյամսն ու Շարապովան կհանդիպեն առաջին շրջանում․ կայացել է US Open-ի վիճակահանությունը

23:59 22.08.2019

ԱՄՆ-ում կայացել է Grand Slam շարքի տարվա վերջին մրցաշարի՝ US Open-ի վիճակահանությունը։

Կանանց մրցաշարի հենց առաջին շրջանում ականատես ենք լինելու Սերենա Ուիլյամսի և Մարիա Շարապովայի խաղին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների այսքան վաղ հանդիպումը պայմանավորված է նրանով, որ Շարապովան WTA վարկանիշային աղյուսակում այժմ 87-րդն է։

Մրցաշարի գործող չեմպիոն Նաոմի Օսական էլ պայքարը սկսելու է Աննա Բլինկովայի հետ խաղով։ Կանանց մրցաշարի վիճակահանության արդյունքներն ամբողջությամբ ներկայացված են US Open-ի պաշտոնական կայքում։

Տղամարդկանց պայքարում առաջին ռակետ և մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը լինելու է իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենան։

Մրցաշարի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալն առաջին շրջանում խաղալու է ավստրալացի Ջոն Միլմանի հետ, իսկ Ռոջեր Ֆեդերերը մրցակիցը կլինի որակավորման փուլի մասնակիցներից մեկը։

Տղամարդկանց մրցաշարի վիճակահանության արդյունքները ներկայացված են այս հղմամբ։

Share |

Լրահոս

Loading...