Վիտսելը պատմել է, թե որ ֆուտբոլիստի տրանսֆերից հետո Ռեալ տեղափոխությունը ձախողվեց

14:20 22.08.2019

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Աքսել Վիտսելը պատմել է, որ մինչ Սանկտ Պետերբուգի «Զենիթ» տեղափոխվելը մոտ է եղել եվրոպական մի շարք թոփ ակումբներ, այդ թվում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: 

«2012-ին Ես կարող էի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», երբ Ժոզե Մոուրինյուն այնտեղ էր: Սակայն երբ նրանք պայմանագիր ստորագրեցին Լուկա Մոդրիչի հետ, իմ տեղափոխությունը անհնար դարձավ: Դրանից որոշ ժամանակ անց ես առաջարկ ստացա «Զենիթից»: Ես լավ քննարկումներ ունեցա նրանց հետ և ի վերջո որոշեցի տեղափոխվել Ռուսաստան»,-Վիտսելի խոսքերն է մեջբերում Goal-ը: 

30-ամյա բելգիացու խոսքերով՝ նրա տրանսֆերի գնմանը մոտ են եղել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»: 

Ներկա պահին Վիտսելը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է, որի կազմում հանդես է գալիս 2018 թվականից: Մասնակցած 33 խաղում Վիտսելը 4 գոլ է խփել: 

Share |

Լրահոս

Loading...