Ալեքսիսը բանակցություններ է վարում մի քանի թիմերի հետ

15:17 23.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է թիմից հեռանալուն: Այս մասին հայտնել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը: 

Նորվեգացի մասնագետը հաստատել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում մի քանի ակումբների հետ տեղափոխության տարբերակները քննարկելու համար: Թե կոնկրետ որ ակումբների հետ է բանակցում Սանչեսը, հայտնի չէ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չիլիացի հարձակվողը կարող է վերադառնալ Ա սերիա՝ համալրելով «Ինտերի» շարքերը: 

Ալեքսիս Սանչեսը 2018 թվականի հունվարին է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» «Արսենալից»: Գործարքի արդյունքում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ տեղափոխվեց «Արսենալ»: 

Share |

Լրահոս

Loading...