Կլոպ․ ԱՊԼ-ն երկու ձիերի մրցավազք չէ

20:16 23.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը  կարծում է, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում չեմպիոնի կոչմանը երկուսից ավելի ակումբներ են հավակնելու։

«Կարևորն այն է, որ սա երկու ձիերի մրցավազք չէ։ Եթե այդպես լիներ, մենք չէինք էլ իմանա արդյոք կդառնա՞նք երկրորդ ձին, թե՞ ոչ։

«Լիվերպուլը» պետք է նորից շատ բան ցույց տա։ Նախորդ մրցաշրջանն առաջինն էր, որ մենք այդ կերպ անցկացրինք։ Ահա թե ինչու մենք որպես պարտավորություն պիտի ընդունենք նորից այդպես խաղալու գաղափարը։

Պետք է ավելի լավը դառնալու հնարավորություն ունենանք։ Ոչ ոքի չի հուզում, թե հիմա ով է առաջատարի դերում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կարմիրները միայն մեկ միավորով զիջեցին չեմպիոն դարձած «Մանչեսթեր Սիթիին»։

Վաղը՝ օգոստոսի 24-ին, «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 3-րդ տուրի շրջանակում կընդունի «Արսենալին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժ․20:30-ին։

 

Share |

Լրահոս

Loading...