Բարսելոնան մոտ է Բենտանկուրին ձեռք բերելուն

22:23 23.08.2019

«Բարսելոնան» մետ է «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հաղորդում է TyC Sports-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը կատալոնացիներին 60 միլիոն եվրո կարժենա: Ընդ որում, «ծեր սինյորան» կստանա միայն այդ գոևմարի կեսը: Մնցած 30 միլիոնը կփոխանցվի «Բոկա Խունիորսի» հաշվին, որին էլ պատկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների կեսը:

Բենտանկուրը «Յուվենտուս» է տեղափոխվել 2017-ի ամռանը: Նրա տրանսֆերը «Բոկա Խունիորսից» կազմել է 12.5 միլիոն եվրո: Անցած մրցաշրջանում ուրուգվայցին «Յուվենտուսի» կազմում 40 հանդիպում է անցկացրել: Նրա ակտիվում 2 գոլ և 3 գոլային փոխանցում է: «Ծեր սինյորայի» հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Share |

Լրահոս

Loading...