Բավարիան 40 մլն եվրո կվճարի Էսպանյոլի ֆուտբոլիստի համար

17:18 23.08.2019

Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Էսպանյոլի» կիսապաշտպան Մարկ Ռոկուին: Մյունխենյան ակումբը պատրաստ է խաղացողի համար վճարել 40 մլն եվրո. հենց այդքան է ֆուտբոլիստի հրաժարագինը: Այս մասին հայտնում է L'Equipe-ը:

Մյունխենում Ռոկուն պետք է փոխարինի Ռենատու Սանշեշին, որը մոտ օրերս կհամալրի «Լիլի» շարքերը: 

Ռոկան «Էսպանյոլի» սան է: Հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է 2016 թվականին ու մինչև այս անցկացրել է 68 հանդիպում:

Share |

Լրահոս

Loading...