Բավարիան համաձայնեցրել է Էսպանյոլի կիսապաշտպանի տեղափոխությունը

19:13 23.08.2019

«Էսպանյոլի» կիսապաշտպան Մարկ Ռոկան կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գերմանական ակումբը համաձայնեցրել է կիսապաշտպանի տեղափոխությունը 40 մլն եվրոյի դիմաց: Իսպանացին «Բավարիայի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի: Մյունխենցիների կազմում Ռոկան կփոխարինի պորտուգալացի Ռենատու Սանշեշին, որը դառնալու է «Լիլի» խաղացող:

22-ամյա Ռոկան «Էսպանյոլի» սան է: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է Պրիմերայի 35 խաղի (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում), որոնցում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել է 9 դեղին քարտ: Կատալոնական ակումբի հետ նրա գործող պայմամագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

Այս ամառ «Բավարիան» արդեն պայմանագրեր է կնքել 6 ֆուտբոլիստի հետ: Ավելի վաղ թիմը համալրել են Լուկա Էրնանդեսը, Բենժամեն Պավարը, Միկաել Կյուիզանսը, Իվան Պերիշիչը, Ֆիլիպե Կոուտինյոն ու Ֆիտե Արպը:

Share |

Լրահոս

Loading...