Փոփոխություններ են կատարվել Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

18:09 23.08.2019

Փոփոխություններ են տեղի ունեցել Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» խաղը վերանշանակվել է օգոստոսի 25-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 19։00-ին։

Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլում ելույթները շարունակելու նկատառումով՝ հետաձգվել է խաղացանկով նախապես օգոստոսի 30-ին նշանակված «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպումը (5-րդ տուր)։

Գերծանրաբեռնված օրակարգում մասնակիորեն վնասվել է «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը, ուստի Եվրո-2020-ի՝ սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք հանդիպումներին նախապատրաստվելու նկատառումով 5-րդ տուրի «Փյունիկ»-«Երևան» խաղը տեղափոխվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, կմեկնարկի ժամը 18։00-ին։

 

Share |

Լրահոս

Loading...