Թող գնա գրողի ծոցը. Կարեկան՝ Իկարդիի՝ Նապոլի տեղափոխության մասին

12:43 23.08.2019

Իտալական «Նապոլիի» լեգենդար հարձակվող Կարեկան կոշտ ձևով անդրադարձել է Մաուրո Իկարդիին: Արգենտինացին չի ցանկանում տեղափոխվել «Նապոլի», թեպետ իտալական գրանդը լավ առաջարկ է արել «Ինտերին»:

«Մենք իսկապես մինչև հիմա սպասում ենք նրա պատասխանի՞ն: Եթե նա չի ուզում գա, թող գնա գրողի ծոցը: Իկարդին հասկանու՞մ է, թե ինչ է «Նապոլին», ինչ է «Սան Պաոլոն», ովքեր են մեր երկրպագուները: Եթե ես թիմում լինեի, երկրորդ անգամ ժամանակ չէի վատնի նրա վրա»,-բրազիլացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal-ը: 

Կարեկան հանդես է եկել «Նապոլիի» կազմում 1987-1993 թվականներին: Իտալական ակումբի կազմում մասնակցած 164 խաղերում նա 73 գնդակ է խփել: 

Հիշեցնենք, որ «Նապոլին» 65 միլիոն եվրո է առաջարկել արգենտինացի հարձակվողի համար, սակայն Իկարդին չի ցանկանում տեղափոխվել Նեապոլ: Արգենտինացին սպասում է «Յուվենտուսի» առաջարկին:   

Share |

Լրահոս

Loading...