Մանչեսթեր Սիթին համազգեստ է թողարկել՝ ի պաշտպանություն համասեռամոլների

14:12 23.08.2019

«Մանչեսթեր Սիթին» թողարկել է սահմափանակ քանակությամբ համազգեստներ՝ ի պաշտպանություն համասեռամոլների։

Համազգեստը, որն արժե մոտ 27 եվրո, կվաճառվի մրցաշրջանի ընթացքում, իսկ դրա թողարկումը նվիրված է Մանչեսթերում գեյ-շքերթին: Այն տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 23-ին։

«Քաղաքայինների» տեխնիկական հովանավոր Puma-ն ավելի վաղ մրցույթ էր կազմակերպել Մետրոպոլիտանի համալսարանի ուսանողների համար՝ ԼԳԲՏ-ին աջակցելու համար: Արդյունքում մարզաշապիկի վրա պատկերված են ծիածանագույն դրոշ, ինչպես նաև մի քանի գրություններ տարբեր վայրերում՝ «հպարտանում ենք», «ֆուտբոլն ընդդեմ հոմոֆոբիայի» և «միասին մենք կկարողանանք»։

 

Share |

Լրահոս

Loading...