Ջոկովիչը՝ US Open-ի վիճակահանության ժամանակ. մի՛ ասեք, թե որ ցանցում է Ֆեդերերը

11:44 23.08.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոստովանել է, որ բոլոր թենիսիստները մինչ մրցաշրջանի մեկնարկը ուշադրությամբ զննում են մրցաշարային ցանցը ու ծանոթանում հավանական մրցակիցներին: 

«Եթե անկեղծ, ես կարծում եմ՝ բոլոր խաղացողներն էլ նայում ու ծանոթանում են մրցաշարային ցանցին: Դու նայում ես ցանցի քո հատվածը ու տեսնում ես, թե ով որտեղ է հայտնվել: Վիճակահանությունից անմիջապես հետո սկսվում է իսկական որս մրցակիցների խաղը ուսումնասիրելու համար: Համենայն դեպս ես և իմ թիմը այդպես ենք վարվում»,-Ջոկովիչի խոսքերն է մեջբերում US Open-ի պաշտոնական կայքը: 

Ամեն դեպքում, չնայած իր հնչեցրած խոսքերին՝ վիճակահանության ընթացքում Ջոկովիչը չի ցանկացել իմանալ, թե ցանցի որ հատվածում է հայտնվել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը.

«Ինձ մի՛ ասեք, թե ցանցի որ մասում է հայտնվել Ֆեդերերը: Ես ուզում եմ ծանոթանալ ցանցին այն ժամանակ, երբ լինեմ կուլիսներում: Ես պետք է մենակ լինեմ»: 

Տեղեկացնենք, որ Ուիմբլդոն-2019-ի եզրափակչի մասնակիցների հնարավոր հանդիպումը US Open-ում կարող է կայանալ կիսաեզրափակչում, քանզի Ֆեդերերը և Ջոկովիչը ցանցի նույն հատվածում են: 

Share |

Լրահոս

Loading...