ԵԼ փլեյ-օֆֆ. Բրագան հաղթեց Սպարտակին, Վուլվզը՝ Տորինոյին, այլ արդյունքներ

10:10 23.08.2019

Երեկ տեղի ունեցան Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները:

Պորտուգալական «Բրագան» նվազագույն առավելությամբ սեփական հարկի տակ հաղթանակի հասավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ: Միակ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Ռիկարդու Օրտան՝ աչքի ընկնելով 74-րդ րոպեին:

 

 

 

Երևանի «Փյունիկի» նկատմամբ հաղթանակի հասած անգլիական «Վուլվեհեմփթոնը հյուրընկալվել էր «Տորինոյին»: Դրամատիկ հանդիպումն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 3-2: 

Այլ հանդիպումներից՝ «Աստանան» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին, Սթիվեն Ջերարդի գլխավորած «Գլազգո Ռեյնջերսը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Լեգիայի» հետ: Ադբրեջանական «Ղարաբաղը» մրցակցի հարկի տակ 2-3 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդից»: Մյուս հանդիպումների արդյունքների հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով հաղթանակի հասավ Լյուքսեմբուրքի չեմպիոն «Դյուդելանժի» նկատմամբ:

 

Share |

Լրահոս

Loading...