Ժարդիմը բացատրել է, թե ինչու Ֆալկաոն չի խաղում

21:43 23.08.2019

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը պատմել է, թե ինչու թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել:

«Ֆալկաոն չի խաղում, քանի որ վնասվածք ունի: Նա դեռևս ոտքի ցավեր է զգում: Ռադամելն իսկական պրոֆեսիոնալ է ու շարունակում է աշխատել, որ վերադառնա շարք», - պորտուգալացու խոսքերն է մեջներել «Մոնակոյի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆալկաոն ուզում է փոխել թիմը նախքան ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը: «Մոնակոյի» ղեկավարությունը փորձում էր համոզել 33-ամյա կոլումբացուն, բայց նա պնդում է «Գալաթասարայ» տեղափոխության օգտին, որի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

Ֆուտբոլիստի ու ֆրանսիական ակումբի միջև համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2020-ի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...