Ռիբերի․ Ֆիորենտինա չեմ տեղափոխվել Ռոնալդուի հետ մրցակցելու համար

00:18 23.08.2019

«Ֆիորենտինայի» նորեկ Ֆրանկ Ռիբերին պատմել է, թե ինչու է որոշել համալրել հենց «մանուշակների» կազմը։

36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև ռուսական և արաբական թիմեր։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործակալներին և «Ֆիորենտինայի» տնօրեններին։ Բանակցությունները երկար տևեցին, բայց մենք կարողացանք համաձայնության հասնել, ինչը երջանկացրեց ինձ։ Ես հասկացա, որ ակումբի ղեկավարությունն ինձ հետ ծրագրեր է կապում։

Այժմ իմ թիմը «Ֆիորենտինան» է, և ես ամեն ինչ անելու եմ թիմին օգտակար լինելու համար։ Այստեղ չեմ տեղափոխվել Ռոնալդուի հետ մրցակցելու համար։ Ա Սերիան հիանալի առաջնություն է, որտեղ մեծաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ մարդիկ այստեղ սիրում և գնահատում են ֆուտբոլը։

Ֆուտբոլն իմ կյանքն է, ես ցանկանում եմ հաճույք ստանալ իմ խաղից։ Դրա համար որոշեցի մնալ Եվրոպայում։ Հույս ունեմ՝ կխաղամ մինչև 40 տարեկան, ինչպես Ֆրանչեսկո Տոտին»,- Ռիբերիի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Share |

Լրահոս

Loading...