Գվարդիոլա․ Գոլֆն իմ հոբբին է

23:08 23.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է իր նախասիրությունների մասին։

«Գոլֆը իմ սիրելի հոբբին է։ Այո, այն ֆուտբոլից հետո իմ սիրած մարզաձևն է։ Ինձ դուր է գալիս այն դիտել։ Ամռանը ինքս էլ եմ խաղում, բայց ժամանակս չի ներում։ Սիրում եմ նաև կինոներ ու սերիալներ նայել։

«Ինստագրամում» էջ ունե՞մ։ Ընտանիքս ունի։ Երբեմն նայում եմ՝ ինչ են հրապարակում, բայց իմաստ չեմ գտնում իմ արած ամեն ինչը ցույց տալու մեջ։ Գիտեմ, որ մարդիկ սիրում են ուտելիքի նկարներ տեղադրել, բայց վստահ չեմ, որ դրանից այն ավելի համեղ է դառնում»,- ասել է Գվարդիոլան Sky Sports Football-ին տված հարցազրույցում։

Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016 թվականին։ Երեք մրցաշրջանում երկու անգամ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն, հաղթել երկու Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ, մեկ՝ Անգլիայի գավաթ ու երկու՝ երկրի Սուպերգավաթ։

 

 

Share |

Լրահոս

Loading...