ՀՖՖ ակումբներն Արտոնագրման համակարգի ամփոփիչ հանդիպում են ունեցել

18:45 23.08.2019

Օգոստոսի 23-ին ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնություններում հանդես եկող ակումբների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Քննարկման թեման եղել է 2019/20 մրցաշրջանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը:

Հանդիպման ընթացքում ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանն ամփոփել է ավարտված արտոնագրային 2019/20 մրցաշրջանը և հիշեցրել, որ «Ազգային» արտոնագիր են ստացել դիմում ներկայացրած 12 ակումբներից 10-ը, իսկ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր՝ դիմած բոլոր 8 ակումբները: Ակումբների ներկայացուցիչները ծանոթացել են ավարտված մրցաշրջանի արդյունքներին, այն բոլոր մարտահրավերներին և խնդիրներին, որոնք ի հայտ էին եկել մրցաշրջանի ընթացքում, ինչպես նաև արտոնագրման թեկնածուների առավելություններին և թերություններին: Հաջորդիվ ներկայացվել են նաև գալիք՝ 2020/21 արտոնագրային մրցաշրջանում սպասվող փոփոխություններն ու մարտահրավերները:

Հանդիպմանը ամփոփվել են նաև ակումբների կողմից լրացված ՀՖՖ Արտոնագրման և վերահսկողության համակարգի գնահատման հարցաթերթիկները:

Share |

Լրահոս

Loading...