Յուվենտուսը պատրաստ է հրաժարվել 5 ֆուտբոլիստներից հանուն Իկարդիի

16:15 23.08.2019

«Յուվենտուսը» տրանսֆերային շուկայում վերջին ճիգերն է գործադրում Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին գնելու համար: 

Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, «բիանկոներիները» պատրաստ են տրանսֆերային պատուհանի վերջին օրը վաճառել ակումբի հինգ ֆուտբոլիստներից մի քանիսին արգենտինացու տրանսֆերը կյանքի կոչելու համար: 

«Յուվենտուսը» կարող է վաճառել Էմրե Ջանին, Ռոդրիգո Բենտանկուրին, Դանիելե Ռուգանիին, Մարիո Մանջուկիչին կամ էլ Բլեզ Մաթյուիդիին: Խոսքը ոչ թե բոլոր հինգ ֆուտբոլիստների այլ նրանցից մի քանիսի վաճառքի մասին է: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին հրաժարվել է տեղափոխվել «Նապոլի»: Վերջիններս 65 միլիոն եվրո էին առաջարկել ֆուտբոլիստի համար: 

 

Share |

Լրահոս

Loading...