Ինտերն Իկարդիին նոր համարով է հայտավորել 2019/20 մրցաշրջանին

22:01 23.08.2019

«Ինտերը» պաշտոնական կայքում հրապարակել է Իտալիայի մեկնարկող առաջնության համար թիմի հայտացուցակը: 2019/20 մրցաշրջանի հայտացուցակում է նաև Մաուրո Իկարդին: Նոր մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին կխաղա 7 համարի մարզաշապիկով:

Ավելի վաղ Իկարդին կրում էր 9 համարի մարզաշապիկը, բայց այն վերցրել է Ռոմելու Լուկակուն, որն այս ամառ միլանյան ակումբ եկավ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Այս մինչմրցաշրջանի ընթացքում Անտոնիո Կոնտեն Իկարդիին հայտնել էր, որ նրա հետ հույսեր չի կապում առաջիկա մրցաշրջանի համար: Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին» ու «Յուվենտուսը»:

Իկարդին «Ինտերում» խաղում է 2013 թվականից: Անցած մրցաշրջանում նա 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղերում: «Ներաձուրիների» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...