Պաշտոնական. Իրվինգ Լոսանոն՝ Նապոլիի ֆուտբոլիստ

13:16 23.08.2019

«Նապոլին» հայտարարել է ՊՍՎ-ի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոյին գնելու մասին: 

24-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը ՊՍՎ-ին վճարել է 38 միլիոն եվրո: Հատկանշական է, որ տրանսֆերի գումարի 20 տոկոսը հոլանդական ակումբը պետք է փոխանցի Լոսանոյի նախկին ակումբին՝ մեքսիկական «Պաչուկային»: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև կկնքվի հինգ տարվա պայմանագիր: 

Լոսանոն ՊՍՎ-ի կազմում մասնակցել է 79 հանդիպման, որոնցում 40 անգամ դարձել է գոլի հեղինակ, կատարել է 23 գոլային փոխանցում: ՊՍՎ-ի հետ Լոսանոն մեկ անգամ հռչակվել է Հոլանդիայի չեմպիոն: 

Share |

Լրահոս

Loading...