3-ը՝ 3-ի դիմաց. Յուվենտուսը հետաքրքրված է ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստների փոխանակությամբ

21:10 23.08.2019

«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստների փոխանակմամբ: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով Tuttosport-ին:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «ծեր սինյորան» դիտարկում է գործարքի հնարավորությունը, որի շրջանակում Փարիզ կուղևորվեն Միրալեմ Պյանիչը, Էմրե Ջանը և Սամի Խեդիրան: Նրանց փոխարեն «Յուվենտուսը» ցանկանում է ստանալ Մարկո Վերատիին, Անխել Դի Մարիային ու Յուլիան Դրաքսլերին:

Նշենք, որ տրանսֆերային պատուհանում Պյանիչի արժեքը 70 միլիոն եվրո է, Ջանինը՝ 40 մլն, Խեդիրայինը՝ 7, Վերատիինը՝ 75, Դի Մարիայինը՝ 40, Դրաքսլերինը՝ 35:

Ավելի վաղ «Յուվենտուսը» նաև կապ էր հաստատել ՊՍԺ-ի հետ, որպեսզի պայմանավորվի Պաուլո Դիբալայի ու Նեյմարի փոխանակման շուրջ: Սակայն փարիզցիներն այդ առաջարկից հրաժարվել էին:

Share |

Լրահոս

Loading...