Ռոման ցանկանում է վարձակալել Աթլետիկոյի հարձակվողին

12:26 23.08.2019

Իտալական «Ռոման» մտադիր է վարձակալել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Նիկոլա Կալինիչին: Այս մասին հաղորդում է Sky Sports Italia-ն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հավանություն է տվել գործարքին: Կողմերը բանակցում են խորվաթ ֆուտբոլիստի վարձակալության շուրջ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Գործարքը կկայանա առաջիկա օրերին: 

31-ամյա Կալինիչը Իտալիայի Ա սերիայում խաղալու փորձ արդեն ունի: Ֆուտբոլիստը 2015-2017 թվականների ընթացքում խաղացել է «Ֆիորենտինայում», իսկ 2017-18 մրցաշրջանը անց է կացրել «Միլանում»: 

Նիկոլա Կալինիչը Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում 9 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: 

 

Share |

Լրահոս

Loading...