Նադալը՝ Խաչանովի մասին. Կգա ժամանակ, երբ նա մեծագույն արդյունքներ կգրանցի

15:36 23.08.2019

Իսպանացի թենիսիստ, Մեծ սաղավարտի մրցաշարերի 18-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը խոսել է հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի մասին: 

«Կարենին ես շատ լավ գիտեմ: Հավատում եմ, որ կգա մի պահ, երբ նա մեծագույն արդյունքներ կգրանցի: Նա արդեն մի քանի կարևոր մրցաշարերում է հաղթող ճանաչվել և մի շարք հիանալի հանդիպումներ է անցկացրել մեծ մրցաշարերում: Շատերը հիշում են մեր համատեղ հանդիպումը նախորդ տարվա Ամերիկայի բաց առաջնությունում: Այդ հանդիպումը, անխոս, լավագույններից մեկն էր ողջ մրցաշարում»,-Նադալի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: 

Երկուշաբթի մեկնարկող US Open-ի առաջին շրջանում Ռաֆայել Նադալը մրցելու է Ավստրալիայի ներկայացուցիչ Ջոն Միլմանի հետ: Կարենը առաջին շրջանում ուժերն է չափելու Կանադայի ներկայացուցիչ Վաշեկ Պոսպիշիլի հետ: 

Ներկա պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում Խաչանովը զբաղեցնում է 9-րդ տեղը: 

Share |

Լրահոս

Loading...